Կարոտ... - 18 Դեկտեմբերի 2012 - Ստատուսներ , անուններ , անեկդոտներ , արտահայտություններ

Չատ

Ստատիստիկա
Օն-լայն ընդհանուր: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

» Կայքում գրանցվել են
Ընդհանուրը: 376
Նորերը 1 ամսում: 3
Նորերը երեկ: 0
Նորերը այսօր: 0
Մաարդ չկա

Личный кабинет

ՍԵՂՄԵՔ ԳՈՎԱԶԴԻ ՎՐԱ
Реклама на сайте
Закажи рекламу!
Популярные файлы
Партнеры
Закажи рекламу! Закажи рекламу!
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 18 » Կարոտ...
19:09
Կարոտ...
Կարոտում եմ...Իսկ ինչ ասեն նրանք, ովքեր կարոտում են մեկին, ում չի կարելի...Կարոտում են նրան, ով երջանիկ է առանց իրենց, ով սիրում է ու սիրված է, ում հասկանալի չէ այդ զգացումը, որ կարոտ է կոչվում, քանզի նա կարող է ամեն րոպե գնալ ու տեսնել իր սիրելիին, գրկել, ամուր համբուրել, նայել աչքերի մեջ: Կարոտում է նրան, ում համար ինքն ընդհանրապես կարևոր չէ: Իսկ մեր բախտը բերել է: Կարոտում ենք, ուղղակի որովհետև մի քանի օր է, ինչ չենք տեսել իրար ու դեռ չգիտեմ էլ քանի օր չենք տեսնելու ու չեմ էլ ուզում հարցնել, թե երբ ես գալու: Ուղղակի ուզում եմ դուրս գալ լսարանից, քայլել դեպի պատուհանն ու անակնկալ քեզ այնտեղ տեսնեի:Հա, մենք զրուցում ենք ամեն օր, հեռախոսը չի լռում, ինտերնետում նամակագրությունը մեր շարունակվում է, բայց քայլել ձեռքդ բռնած, տեսնել երջանկությունից լցված աչքերդ, հանկարծակի սեղմվել քո գրկում այնպես, ասես ունեցածդ միակ կարևոր բանը ես եմ, իրոք հրաշալի է:Երբ փորձում եմ արցունքներս քեզնից թաքցնել` չեմ կարողանում: 
Դու նկատում ես, սիրելի'ս, մաքրում արցունքներս` անգամ առանց պատճառը հարցնելու, ուղղակի ասում ես, որ լաց չլինեմ, ժպտամ, որովհետև ժպիտիցս ոչ ոք էլ չունի ու դրանից արցունքներս սկսում են ավելի հոսել, քանի որ երջանիկ եմ ես քո կողքին, իսկ արցունքները, աչքերս մատնում են այն, ինչը փորձում եմ սառնասրտորեն թաքցնել, ուղղակի նրա համար, որ չկարծես, թե առանց քեզ չեմ կարող: Իհարկե, կարող եմ...Ես ուժեղ եմ ու ամեն բան էլ կարող եմ, պարզապես շնչելը սկզբում դժվար կլինի առանց քեզ ու այդ ժպիտս, որն ինչպես ասում ես, շատ ես սիրում, գուցե և մարի ու անհետանա կամ գուցե լինի միայն հանդիսատեսիս համար: Այնուամենայնիվ, ես այնչափ երջանիկ չեմ լինի, որչափ հիմա...Տխուր կլինեմ, ինչպես առաջ...Մի խոսքով, ամեն բան այլ կլինի առանց քեզ...Ես վախենում եմ, վախենում եմ, որ մի օր այս ամենը կվերջանա, բայց չեմ ուզում քեզ ցույց տալ: Երբեմն ասում եմ այն մասին, որ վախենում եմ մենակ մնալուց, իսկ դու ասում ես, որ կլինես կողքիս, իսկ ես դեռ վախենում եմ, քանի որ շատ ու շատ պատմություններ գիտեմ` կապված անժամկետ սիրո հետ, բայց քանզի վախը ոչնչով չի օգնի, ես շարունակում եմ կարոտել քեզ...Շարունակում եմ գնահատել ամեն մի րոպեն, որ կողքիս ես, այն ամենն, ինչ ինձ համար անում ես, այն զանգերը, որ քեզնից ստանում եմ ու այն անբացատրելի երջանկությունը, որ քեզ հետ զգում եմ...Վաղուց չէի կարոտել ինչ-որ մեկին: Վաղուց այդ զգացումն անծանոթ էր, վաղուց ամեն ինչ ու ամեն ոք ինձ համար միևնույն էր, բայց արի ու տես, որ կարոտում եմ...Չգիտեմ էլ ինչպես ստացվեց...Միայն մի բան կարող եմ ասել ու ուրախ եմ, որ կարող եմ ասել այսպես` <<Կարոտում ենք իրար>>.... 

Կարոտ, մի բառ, որը իր մեջ ամփոփում է ամեն բան՝ երջանկություն, ուրախություն, լաց ու ծիծաղ: Այն ավելի ուժեղ է արտահայտվում, երբ սիրահարված ես: 
Կարող են լինել օրեր, որ չտեսնես սիրածդ մարդուն ու անչափ կարոտես, կարոտես այն աստիճան, որ լաց լինես, մտածելով , թե այն կհանգստացնի քեզ: Բայց մեկ է, ինչ էլ անես՝ լաց լինես, թե հոգուդ եղածը հանձնես թղթին, միևնույն է, այդ բացը կարող է լրացնել միայն ու միայն մի մարդ, որի մի քաղցր խոսքը ակնթարթորեն կհանգստացնի քեզ, կհանդարտեցնի հոգումդ կատարվող փոթորիկը: Երբ վատ ես զգում, կամ տխուր ես՝ ցանկանում ես բղավել, լաց լինել, բայց չես կարողանում. նա միակ մարդն է, որ կարող է փոխել տրամադրությունդ:Նրա մի համբույրը, գգվանքը՝ դա ուղղակի երջանկություն է, լինել սիրածդ մարդու գրկում: Սակայն էլ ավելի մեծ է երջանկությունդ, երբ ձեզ ոչինչ չկա բաժանող, երբ դուք վերջապես միասին եք, սիրում եք և սիրված եք: Կարո՛տ: Ինչե՞ր ասես, որ չես անի նրա համար: 
Երբ հեռու է գտնվում քեզնից, ասես տեղդ չես գտնում, կարծում ես , թե միայնակ ես, ոչ ոք չկա քեզ հետ, որ գրկի ու ասի. «Կյանքս սիրում եմ քեզ: Երբեք մենակ չեմ թողնի քեզ: Դու իմ աշխարհն ես»: Հավատացե՛ք, դրանից մեծ երջանկություն չկա այս փուչ աշխարհում: Ոչինչ չի կարող համեմատվել սիրող էակի հանդեպ ունեցած կարոտին: Դա միայն կարող է զգալ այն մարդը, ով իր մաշկի վրա է զգացել այդ ամենը: Կարծում եմ, ով անկեղծ սիրում է , կհասկանա, թե ինչի մասին եմ ես հիմա խոսում: Կարոտի թեման անսպառ է: Ինչքան էլ խոսես, մեկ է, ասելու բան դեռ շատ կա: Դե, շատ չտանջեմ ձեզ :Դ ...Ցանկանում եմ, որ ոչ ոք չզգա, թե ինչ բան է` կարոտել սիրած էակին, քանի որ այն շատ դաժան փորձություն է, որը հաղթահարելու համար հարկավոր է ունենալ մեծ կամքի ուժ:
Կատեգորիա: տխուր | Դիտումներ: 566 | Ավելացրեց: ssvardanss1998 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
B i u @ http: Close-BB Справка